Վրաստանը երկիր կթողնի Covid-19-ի պատվաստում անցած օտարերկրացիներին
Վրաստանը փետրվարի 1-ից կթույլատրի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը։ Aliq. ge-ի փոխանցմամբ, հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանը փետրվարի 1-ից ծրագրում է վերականգնել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա