Տիգրան Աբրահամյան. Այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Կարծում եմ՝ այս «մոնիթորինգի» սպառնալիքները դեռևս ամբողջությամբ ընկալված չեն։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։
Կենտրոնի գործունեության արդյունքում առաջացող սպառնալիքները դրա ֆունկցիոնալ հնարավորությունների և հեռուն գնացող նպատակների մեջ է»։
Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։ Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների...
Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 31 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարների տեղակալները շրջայց են կատարել մոնիտորինգի համատեղ կենտրոնում
- Թուրք զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում ծառայելու համար
- Տիգրան Աբրահամյան. Իրագործման մեջ է մտնում համատեղ հայտարարության 5-րդ դրույթը
- Հունվարի 30-ին ԼՂ-ում կմեկնարկեն ՌԴ-ի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքները. ԶԼՄ
- Mediaport ․Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին․ Աղդամի մոնիտորինգի կենտրոնը քայլեր կձեռնարկի
- Թուրք զինվորականները մեկ տարի կաշխատեն ԼՂ հարցով ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան