Ավետիք Իշխանյան. Պատրոն Դավոյի հետ կապված սկանդալի դեպքում ուրիշ երկրում կառավարությունը ողջ կազմով հրաժարական կտար
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության առաջին իսկ գործարքներից մեկը եղել է 70-ական թվականների զենքի կոռուպցիոն գործարքը ( չշփոթել 80-ականների զենքի հետ)։
Իսկ արդյոք, միայն ա՞յս գործարքը։ Իսկ հորդանանյան ՀՕՊ համակարգե՞րը, իսկ չարաբաստիկ ՍՈՒ-ե՞րը, իսկ բանակի սննդի մատակարարու՞մը։ Եվ այս ամենը պատերազմող երկրում։ Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել։ Իմանալով նրա բռնապետիկական , միանձնյա իշխելու բնավորությունը, անհնար է, որ որևէ նախարար ինքնուրույն նման որոշում կայացներ։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։
Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու՞ նույն վարչապետ կոչեցյալը, իրեն ենթակա ԱԱԾ-ին հանձնարարեց հարուցել քրեական գործ և կալանավորել միջնորդ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։ Կարծում եմ պատճառը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած բացահայտումներն էին և հիմնական թիրախը հենց նա է։ Սպասենք Դավիթ Տոնոյանի, առայժմ որպես վկա հարցաքննությանը։
Հ․Գ․ Ի գիտություն ժողովրդավարության ջատագով «առաջադեմներին»։ Ցանկացած ժողովրդավարական երկրում, նման սկանդալի դեպքում կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտար, կամ նրան կստիպեին»։
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի...
Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 1 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պատրոն Դավոյին
- Պատրոն Դավոն որպես մեղադրյալ է ներգրավվել
- Մինասյան. Պատերազմի օրերին Փաշինյանը, «Պատրոն» Դավիթն ու Դավիթ Տոնոյանը փող են աշխատել
- Mediaport-ի բացառիկ մանրամասները. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 մլն դոլար գողացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին