Տեսածը՝ «Արծրուն Հովհաննիսյան»
«Մենք պարտվել ենք և դա պետք է հանգամանալի ուսումնասիրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային» ֆակուլտետի պետ, բայց պատերազմի ժամանակ հանրությանը պաշտոնական տեղեկատվությամբ ամեն օր խաբած (կամ խաբված) Արծրուն Հովհաննիսյանը:
Իր ասածներից անդրադարձավ Շուշիի մասին տեղեկությանը, նշելով, թե՝ իր համար «Շուշիում անհասկանալի են լիքը բաներ»:
«Ամսի 6-ին եղել եմ Շուշիում, դրանից հետո 7-8-9-ին իրավիճակը մի քանի անգամ տրամագծորեն կտրուկ փոխվել է՝ ըստ պաշտպանության նախարարության տեղեկությունների:
44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբի օպերատիվից ու պաշտպանության բանակից»:
Ու սա ասում է ռազմական փորձագետը, որ պատերազմական օրերին ասում էր, իբր եղել է առաջնագծի տարբեր հատվածներում ու այս-կամ այն փաստերը ներկայացնող լրագրողներին արհամարհանքով պատասխանում էր՝ «դուք ասում եք ձեր մի-երկու բարեկամից իմացած բաներ, իսկ ես տեսնում ու ներկայացնում եմ ամբողջ պատկերը»։
Միամիտ հարցին, որ արդեն ունի ակնհայտ պատասխան, թե՝ հնարավո՞ր էր սխալ տեղեկատվություն տրված լինի, նա պատասխանեց. «Հնարավոր է, պատերազմ է: Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, տեղեկատվության խզվածք չի առաջանում»:
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ պատերազմից 3-4 ամիս է անցել, ամեն օր ուսումնասիրում է առանձին դրվագներ, դրվագ առ դրվագ, կան բաներ, որ իր «ուղեղում էլ չի տեղավորվում, օրինակ՝ մարտական լիքը դրվագներ»:
Այնինչ՝ ռազմական փորձագետը պիտի այդ դրվագները հենց սկզբից նկատեր, ինչպես տեսնում ու իրեն էին հայտնում քաղաքացիներն ու լրագրողները։
Ա. Հովհաննիսյանի խոսքով, շատ իրավիճակներ են եղել, որ եկել են հակասական տեղեկություններ, ստացել է տեղեկություն քաղաքացիական բնակչությունից, զինվորականությունը չի հաստատել կամ հակառակը, տեղեկություններ է ստացել, զինվորականությունը ուշ է հաստատել: Նա ասաց, որ պատերամի ընթացքում տեղեկատվության հոսքերն ահավոր մեծ են եղել ու շատ հաճախ հակասող:
Կարող է, բայց ոչ տեղերում եղածի համար, որպիսին հենց ինքն էր։
Ռազմական փորձագետին, պարզվում է, մտահոգող չափազանց շատ հարցեր կան, բայց «առաջին հերթին կազմակերպչական, պատերազմավարման, մարտավարության, կոնկրետ զինվորականների գործողությունների հետ կապված»:
Հանրությունը իրենով է զարմացած, ռազմական փորձագետը՝ իր տեսածով ու ասածով։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիքի զգետնման սիմֆոնիա». Օգտատերերը արձագանքում են Արծրուն Հովհաննիսյանի գրքի գովազդին
- ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
- Մարդ, որը 30 օր ստում է և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու.Մովսես Հակոբյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին
- «Հրապարակ». Շուշիի հետ կապված, պատերազմական տեղեկատվության միակ փոխանցող Արծրուն Հովհաննիսյանն անցել էր ընդհատակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին