Մեծ դժվարությամբ են գտնում այն ընտանիքներին, որոնք համաձայն են Աննա Հակոբյանն այցելի իրենց տուն. Հռիփսիմե Առաքելյան
«Այս կնոջ վարքագիծը որևէ կերպ չեմ էլ ուզում մեկնաբանել, ինձ թվում է արդեն բոլորի համար պարզ է՝ սա ինչ է»,- ասուլիսում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցին:
Նա նշեց, որ մոսկովյան վոյաժներից հետո Հայաստանում այցելել է երկու զոհված զինծառայողի ընտանիքներին, ֆոտոսեսիա արել ու հիմա էլ Լոս-Անջելես է մեկնել:
«Գիտեմ, որ շատերի հետ են փորձել կապվել, նաև իմ ծանոթ ընկերների ընտանիքների հետ, որ Աննա Հակոբյանը ցանկություն է հայտնել այցելել նրանց տներ, ցավակցել, ասել էին՝ հանդիպումը պետք է արձանագրվի տեսանկարահանող սարքերով: Այդ մարդիկ ասել էին՝ որևէ կերպ չեն հանդուրժի, որ գաք ու մեր արյան վրա պիառվեք: Նրանք հրաժարվել են գնալ այդ մարդկանց տներ, այսինքն՝ եթե պետք է չլուսանկարահանվեն, հետագայում պիառ անեն, այդ մարդկանց տուն չեն գնացել»,- ասաց Հ. Առաքելյանը:
Ավագանու անդամի խոսքով, զգալիորեն քիչ է այն մարդկանց թիվը, ովրոնք թույլ են տալիս գալ ու համաձայնվում են լուսանկարվել, մեծ դժվարությամբ են գտնում այդ ընտանիքներին:
Ռ. Առաքելյանի խոսքով, Աննայի պաշտոնը պետք է ուղղակի լիներ Նիկոլ Փաշինյանի կինը, բայց, ինչպես տեսնում են, շատ լուրջ դերակատարում ունի:
«Շարունավում է Աննայի արկածները Ամերիկայում, հայերը դավաճան պաստառներով դիմավորում են, գլխիկոր է դուրս գալիս օդանավակայանից:
Լավ, ի՞նչ են ուզում ապացուցել, որ իբր մենք նորմալ վիճակում ենք, ոչինչ տեղի չի ունեցե՞լ: Տեղի է ունեցել ողբերգություն, կորցրել ենք մեր տղաներին, անվտանգությունը, հայրենազրկվել ենք: Որքան ավելի շատ մնան իշխանության, այնքան մեր անվտանգությանը խայտառակ ձևով սպառնում են»,- նշեց Ռ. Առաքելյանը:
Նա ասաց, որ հաղորդում է դիտել, որտեղ դատափետում են, արժեզրկում են հայոց բանակն ու ֆետիշացնում Փաշինյան-Հակոբյան զույգին. «Բանակից որևէ մեկը չի՞ ցանկանում խոսել: Պապանձնվել, նստել են: Խոսեք, տեսեք ձեզ ինչպես են վարկաբեկում, չե՞ք ուզում խոսել, պաշտպանվելու, ինքնապաշտպանական բնազդը չի գործո՞ւմ որևէ մեկի մոտ»:
Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, նա նշեց, որ պահը առաջին մի քանի օրերին էին, պահը կորցրեցին այդ փուլում փոփոխություններ անելու համար: Բայց, կարծում է, միանշանակ լինելու է այդ փոփոխությունը:
Խոսելով ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունների մասին, մասնավորապես, որ ինքը պատերազմի օրերին ասել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, Ռ.Առաքելյանն ասաց. «Հաղթելու ենք, Գյուռբագյոռ-2020 պրոպագանդա անող Հովհաննիսյան ասում է՝ երբևէ լսե՞լ եք, որ ասում եմ հաղթում ենք, ասել եմ՝ հաղթելու ենք»:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հակ Մարությանի գործունեությանը, նշեց, որ տարբեր վարկանիշներով նա շատ ցածր ռեյտինգ ունի:
«Հաշի առնելով այդ հանգամանքը, տեսնելով, որ իր թիմն էլ իրեն այլևս չի պահում, որոշել է դուրս ու ներս անել, ձնամաքրմամբ զբաղվել: Լավ եք անում, որ բահը վերցնում ու գնում եք սառույցը կոտրելու: Բայց Մարության, մենք բահերով չպետք է դուրս գանք մայթերի սառույցները ջարդելու, հսկայական գումարներ ենք տվել դրա համար, ՀՈԱԿ ենք ստեղծել, որպեսզի կարողանանք մաքարման աշխատանքներ իրականացնենք Երևանում»,- ասաց Երևանի ավագանու անդամը:
Նա կարծում է՝ երկիրն այս աղետալի վիճակից հնարավոր է դուրս բերել, պարզապես պետական մտածողությամբ գործիչներ են պետք:
«Երկրորդ նախագահի հարցազրույցը դրա վառ օրինակն էր, թե ինչպիսին պետք է լինի պետական գործիչը»,- ասաց Հ.Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսածը՝ «Արծրուն Հովհաննիսյան»
- Լոս Անջելեսի օդանավակայանում Աննա Հակոբյանին դիմավորել են «դավաճան» գրությունով
- Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն՝ Աննա Հակոբյանին
- Խոսնակ. Մարությանը միջադեպը համարում է սպառված
- Mediaport. Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը
- Աննա Հակոբյանն անցած գիշեր մեկնել է ԱՄՆ. «Հրապարակ»
- Ռոբերտ Քոչարյան. Ընտրություններին մասնակցելու և կրելու ենք
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությունը ռազմավարական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատը
- Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին