Մեդվեդև․ Դեռ վաղ է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ հնարավոր չէ քննարկել, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր լարվածության։ Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց դա այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր լարվածության», - ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը նաև նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:
«Եվ ես հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, այս մասին մոռանում են, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել հետագա ժամանակահատված», - ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը նաև նշել է, որ Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ․ «սրանք տարածաշրջանի իրողություններն են»։
«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել», - ասել է նա՝ պատասխանելով Ղարաբաղի կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին հարցին: