ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախատեսվում է քննարկել Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ աջակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ՝ Կազմակերպության միջնորդությունը Ժնևի քննարկումներում Կովկասի անվտանգության և կայունության, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում