Ռուբեն Մելիքյան. Ցավում եմ, որ ստիպված եմ խմբագրել դատավոր Շահվերդյանի մասին դրական ընկալումս
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Շարունակում և ավարտում եմ Հադրութեցի Վահան Բադասյանին խայտառակ հիմնավորմամբ կալանավորելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց անվանական «հանրային պարսավանքը»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյան։
Դատավոր Շահվերդյանի դահլիճում մեկ անգամ մասնակցել եմ որպես փաստաբան, և ստացել եմ բանիմաց ու իրավամետ դատավորի տպավորություն։ Ցավում եմ, որ ստիպված եմ խմբագրել դրական ընկալումս։
1000 անբարեխիղճ ու «կապալառու» ոստիկան, քննիչ, դատախազ չեն կարող այնքան վնաս հասցնել իրավունքին ու պետականությանը, որքան իր բարձունքը «հանձնած» մեկ դատավոր։ Ու սա այդ դեպքն է։ Ամեն ինչ հանրության աչքի առջև էր - թե՛ Բադասյանի խոսքը (որի համար նրան զնդանել են) և թե՛ նրա անձը։ Ուստի հետևություն կարող է անել յուրաքանչյուրս, և իմ հետևությունը հստակ է.
Բադասյանի կալանքը՝ ստորագրված դատավոր Շահվերդյանի ձեռամբ, անտեղի էր և պարսավելի - առավել ևս, երբ հաշվի է առնվել «մշտական բնակության վայր չունենալու» հանգամանքը»։
Շարունակում և ավարտում եմ Հադրութեցի Վահան Բադասյանին խայտառակ հիմնավորմամբ կալանավորելու համար պատասխանատու պաշտոնատար...
Опубликовано Ruben Melikyan Воскресенье, 31 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Կարին Տոնոյան. Վահան Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր հարյուրավոր ու հազարավոր հայեր ասում են
- Կոչուբաևը՝ Բադասյանի գործով դատախազին. Ավելի լավ է ուսադիրներդ դնես, gg, yandex քշես
- ՀԱՀ-ը իշխանություններից պահանջում է ազա՛տ արձակել Վահան Բադասյանին
- Ռուբեն Մելիքյան. Դատախազ Գևորգը, ճիշտ է, այդ խայտառակ տողերը իր ձեռքով չի գրել
- Ավետիք Իշխանյան. Բադասյանն ասաց այն, ինչ շատ շատերը երազում են, որ կատարվի
- Ռուբեն Մելիքյան. Գևորգ, քեզնից հե՛չ չէի սպասի
- Վարոսյան. Բադասյանի հայտարարությունը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով
- Իրավապաշտպան. Պիտի պարզեմ՝ ով է եղել այդ «փայլուն» տրամաբանությունը թղթին հանձնած դատախազը
- Վահան Բադասյանը կալանավորվել է