Կարծում էի՝ փողոցային պայքարի համար գաղափար կար, բայց գուցե դա զուտ պաշտոնի համար էր. Սմբատ Գոգյան
«2018 թվականի հուլիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեսյբուքում գրեց՝ մի հատ համարդ գրի, ես էլ կատակով ասացի, որ փոխնախարարի պաշտոն չեմ ուզում: Համարս գրեցի, Հովհաննիսյանն ասաց, որ նախարարն ուզում է հետս խոսել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԲՈԿ նախագահի պաշտոնում իր նշանակվելու պատմությունը ներկայացրեց Սմբատ Գոգյանը:
Վերջինիս պատմելով՝ արագ գնացել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղ փոխնախարարը ասել է, որ Արայիկ Հարությունյանն արդեն կառավարությունում է և իրեն նշանակում են ԲՈԿ նախագահ: Գոգյանը ասել է, որ պատրաստվում է գնալ Սաուդյան Արաբիա, որից հետո էլ՝ Ռումինիա և վերադառնալուց հետո կորոշի:
Նրա խոսքով, իր մեկնելու հաջորդ օրը իմացել է, որ նշանակվել է ԲՈԿ-ի նախագահ:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԿԳՄՍ նոր նախարարի օրոք հնարավո՞ր է կրկին պաշտոն զբաղեցնի՝ Գոգյանը պատասխանել է.«Ինչպես ցույց է տվել 2018-2020 թվականների փորձը, առայժմ իմ հնարավորությունները շատ ավելի հզոր են, և ինքնուրույն ավելի շատ գործ կարող եմ անել, քան կառավարության ներսում, երբ որ կառավարության ներսում կլինի հստակ նպատակ, ցանկացած իշխանության հետ պատրաստ եմ համագործակցել՝ առաջին հերթին իմ երեխաների ապագայի համար»:
Սմբատ Գոգյանը, շեշտելով, որ նշանակման ժամանակ դրական է վերաբերվել հեղափոխական գաղափարներին, դրանք կրող մարդկանց, հայտնեց, որ իր համար այժմ անձնական ողբերգություն է, որ այն մարդիկ, որոնց համարել է լավ ու կոմպետենտ, պաշտոնը նրանցից շատերին փչացրել է և վերջիններս չեն ունեցել այն գաղափարը, որոնց համար փողոցային պայքար էին մղում:
«Կարծում էի՝ պայքարի համար գաղափար կար, բայց գուցե դա զուտ պաշտոնի համար էր»,-հայտարարեց ԲՕԿ նախկին ղեկավարը:
Նա հայտնեց, որ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, բայց ներկայիս ընդդիմության առաջարկները փակուղի են տանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան