Լեխ Բուչեկն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկն ուղարկել է Ալիևին
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկի առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Գրքույկի հետ միասին նա նաև նամակ է գրել Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին, ասելով, որ «նրանց տանը սպասում են իրենց մայրերը, կանայք, երեխաները»։
«Նրանց ազատ արձակումը կդառնար պատմական մեծ նշանակություն ունեցող փաստ՝ ցույց տալով աշխարհում խաղաղության ձգտումը:
Ես նաև խնդրում եմ ձերբակալված հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը և միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկություններ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ:
Ես նաև կոչ եմ անում ձեռնարկել իրավական քայլեր՝ Ադրբեջանի քաղաքացիների հանցագործների նկատմամբ, ովքեր ղարաբաղյան հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ են գործել` խախտելով միջազգային կոնվենցիաները և օրենքները, ինչպես նաև Ադրբեջանի օրենքները:
Հարգանքներով,
Թոմաշ Լեխ Բուչեկ»,- գրել է Ալիևին ուղված նամակում։
Հիշեցնենք, որ Բուչեկը հայտնել էր, որ Ադրբեջանից իրեն 50 հազար դոլար են առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը չհրապարակելու համար, որին ի պատասխան Բուչեկն կրկին կոչ էր արել ազատել հայ ռազմագերիներին։
The first copy number 1 (0001) of the publication about the crimes of Azerbaijan against the Armenians Karabakh 2020...
Posted by Tomasz Lech Buczek on Sunday, January 31, 2021
Հարակից հրապարակումներ`
- Լեհ քաղաքական գործչին Ադրբեջանը 50 հազար դոլար է առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» չհրապարակելու դիմաց
- Լեհ քաղաքական գործիչը հանդիպելու է Հաագայի դատարանի փոխնախագահին՝ Ադրբեջանին տրիբունալի առաջ կանգնեցնելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին