Սերժ Սարգսյանի՝ COVID-19 թեստի պատասխանը բացասական է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի»,-նշում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին