Ազատ արձակեք բանտարկյալներին, մահացածների մարմինները վերադարձրեք ընտանիքներին. ՄԱԿ-ի փորձագետներ
Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմագերիներին և վերադարձնել զոհվածների մարմինները նրանց ընտանիքներին՝ հուղարկավորության համար:
«Հակամարտության հետևանքով գերության մեջ հայտնված բոլոր անձինք պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին, իսկ զոհվածների հարազատները պետք է կարողանան իրենց սիրելիների աճյունները ստանալ ՝ համաձայն 2020 թ. Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի»,-նշել են փորձագետները:
«Անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և մահացածների աճյունների չհանձնելը կարող է համարվել «բռնությամբ անհետացում», ինչը կանխելու պարտավորություն են ստանձնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը»,-նշում են փորձագետները:
Նշվում է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի արդյունքում եղան ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական գերիներ։Շատերը դեռևս համարվում են անհետ կորած:
«Մեզ անհանգստացնում են ռազմագերինեի և այլ անձանց հանդեպ սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին պնդումները»,-ընդգծել են փորձագետները: