Գագիկ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Հետհաշվարկի ժամացույցը վաղուց է միացված
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ, մեր թշամիների աջակցությամբ, որոշ շահարկումներով ու հանցավոր ինքնավստահության արդյունքում ձեռք գցած իշխանությունդ հարատև չէ և չի փրկելու քեզ ու քո ուսապարկերին արդարադատության և ժողովրդի դատաստանից:
Եվ դա համարժեք է լինելու ոչ միայն ծախածդ հայրենիքի, հազարավոր զոհերի, անդամախեղվածների, այլ տասնյակ հազարավոր այլևս չծնվողների ու ողջ ժողովրդի դժբախտացմանն ու ստորացմանը: Հետհաշվարկի ժամացույցը վաղուց է միացված»։
Լսի՛ր, դեղին մամուլի սիմվոլ, մեր թշամիների աջակցությամբ, որոշ շահարկումներով ու հանցավոր ինքնավստահության արդյունքում...
Опубликовано Գագիկ Համբարձումյան Воскресенье, 31 января 2021 г.