Լոս Անջելեսի օդանավակայանում Աննա Հակոբյանին դիմավորել են «դավաճան» գրությունով
Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում դիմավորել են «դավաճան» գրությունով։
«Քիչ առաջ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան ժամանեց գերագույն գլխավոր դավաճանի կինը՝ Էրատոն իր թիկնապահների հետ միասին։ Ես անհատական նախաձեռնությամբ, դավաճան գրությամբ պաստառով կանգնած էի այնտեղ, նա գլխիկոր, առանց որևէ մեկին նայելու, ամոթից թողեց ու դուրս եկավ։ Ես այս պահին կատարեցի իմ պարտքը, այս գիշեր կարող եմ մի քիչ հանգիստ քնել»,- ֆեյսբուքյան իր էջում պատմում է ամերիկաբնակ Ռոբերտ Մարգարյանը։
Ակցիայի հեղինակը նշում է, որ ամենուր՝ Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս պետք է նրանց հասկացնել, որ մարդիկ նրանց սպասում են նման գրություններով ու նրանց մասին են մտածում, քանի որ նրանց պատճառով մարդիկ են զոհվել, հաշմանդամ դարձել, անտուն մնացել։
Մարգարյանի խոսքով, առաջիկա օրերին ականատես ենք լինելու ավելի բազմամարդ հավաքների, որտեղ Լոս Անջելեսում ապրող հայերը կարտահայտեն իրենց կարծիքն ու դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան