Հունվարի 28-ի բոլոր հինգ ձերբակալվածներն ազատության մեջ են
«Բլեք Ֆոքս Քընսալթինգ» ՍՊ ընկերություն տնօրեն, փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«2021թ. հունվարի 28-ին հայտնել էի, որ նույն օրը ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից ձերբակալվել են
-Արագած Ախոյանը,
-Արշակ Զաքարյանը,
-Վահագն Չախալյանը,
-Տիգրան Չոբանյանը,
-Իսրայել Հակոբկոխյանը։
Հայտնել էի նաև, որ քրեական հետապնդումն ապօրինի է, այս անձանց կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի մակարդակը «պլինտուսից» մի փոքր ցածր է, իսկ ձերբակալման, ապա՝ կալանավորման հիմքերն ու նպատակները մտացածին են ու խիստ ձևական:
2021թ. Հունվարի 31-ի դրությամբ իմ կողմից նշված արժանապատիվ հայորդիներից բոլորն արդեն ազատության մեջ են։
Դատարանները՝ հանձինս թվով 5 պրոֆեսիոնալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ 5 առանձին դատական ակտերով հաստատել են հիշյալ անձանց ձերբակալման անիրավաչափությունը և մերժել են կալանավոման միջնորդոությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։
Ինձ համար պատիվ է աշխատել նման դատավորների հետ՝
Վարդան Գրիգորյան,
Վահագն Մելիքյան,
Արման հովհաննիսյան
Վահե Միսակյան,
Հարություն Մանուկյան։
Ցիցերոնը նման դատավորների մասին էր խոսում»։
2021թ. հունվարի 28-ին հայտնել էի, որ նույն օրը ուշ երեկոյան ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից ձերբակալվել...
Опубликовано Benik Galstyan Воскресенье, 31 января 2021 г.
Իսրայել Հակոբկոխյանի փաստաբան Գոռ Սաղոյանն էլ իր էջում լուսանկար է հրապարակել արդեն ազատության մեջ գտնվող աշխարհի չեմպիոնի հետ։
Արդեն ազատության մեջ
Опубликовано Gor Saghoyan Воскресенье, 31 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի հինգ մասնակից ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա