Համաձայնագիր՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման շուրջ
«Գազպրոմն» ու նրա եվրոպական գործընկերները համաձայնագիր են ստորագրել «Հյուսիսային հոսք» էներգանախագծում ևս 2 խողովակաշար կառուցելու մասին: Նուր գազամուղերով Ռուսաստանից Գերմանիա կարտահանվի տարեկան 55 մլրդ. մ3 բնական գազ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
«Հյուսիսային հոսքի» 3-րդ և 4-րդ խողովակաշարերի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել է արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ Վլադիվոստոկում:
Նոր կոնսորցիումի կազմի մեջ ընդգրկվել են «Գազպրոմը», «E.ON», «OMV», «ENGIE», «Royal Dutch Shell» ընկերություններն ու «BASF Wintershall»-ի դուստր ձեռնարկությունը:
Խողովակաշարերի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019թ-ին:
«Հյուսիսային հոսքի» լրացուցիչ խողովակաշարերի կառուցումը նպատակ ունի նվազեցնել Ուկրաինայի տարածքով էներգառեսուրսների տեղափոխման ծավալը:
Ստեղծված կոնսորցիումի բաժնետոմսերի ղեկավար փաթեթը`51 տոկոս, պատկանում է «Գազպրոմին»: Մնացած գործընկերները ունեն 10-ական տոկոս, իսկ «ENGIE»-ն`9 տոկոս բաժնետոմսեր: