Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա.Անդրանիկ Քոչարյան
«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորներով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ»,- «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենարան» խորագրով խորհրդարանական լսումներին ասաց Պաշպանության և անվտանգության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարեց՝ այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին:
Նրա խոսքով,գիտությունը միշտ պետք է լինի բանակի, պետության անվտանգության համակարգի լոկոմոտիվը:
Հարց բարձրացնելով, թե խորհրդարանական լսումներից հետո պետությունն արդյո՞ք կունենա բանակի հետ աշխատելու ծրագիր՝ պատգամավորը հայտարարեց. «ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդրի լուծումների վրա: Կարծում եմ՝ այս հավաքի վերջում ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմաարդյունաբերական համակարգի ամբողջ կարողությունները պետք է վերանայենք, ոչ թե պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մեր տկար կարողություններով կարողացանք 2 «Բայրաքթար» իջեցնել»:
Քոչարյանի խոսքով՝ նոր հայկական ստեղծվող տեխնիկան պետք է մի քայլ առաջ լինի եղածներից:
«Վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար կառավարվող պատերազմ, բայց հստակ ոգեղեն զինվորով, ոչ անտարբեր հրամկազմով և մեր առաջնահերթությունները պետք է հենված լինեն այդ կարողությունների միասնականության մեջ, գիտությունը դրա մեջ պետք է լինի առաջատար ուժը»-նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Հարգելի պարոն Իշխանյան, խոսում էիք կենացներից. Մխիթար Հայրապետյանը՝ գիտնականին
- Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի. Ռադիկ Մարտիրոսյան
- Մեկ «Բայրաքթար»-ի համար ծախսվում է այնքան, ինչքան մեր գիտությանը հատկացվել է 10 տարում. Ռադիկ Մարտիրոսյան
- Մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ. Մխիթար Հայրապետյան
- Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար