Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանեք պաշտոնից
Անհետ կորած զինծառայողի մայր՝ Վարդուհի Մանուկյանը գրում է.
«Ես հանդիսանալով անհետ կորածի մայր, կապ եմ հաստատել Արարատ Միրզոյանի հետ և դրանից հետո Արցախ են եկել հինգ պատգամավորներ...
Ես անձամբ հարց ուղղելով Անդրանիկ Քոչարյանին, չստացա իմ հարցերի պատասխանը, քանի որ նա անգամ չգիտեր թե ինչի համար է եկել Արցախ: Դրանից հետո խոստացավ լուծում տալ մեր հարցերին, սակայն մինչ օրս իմ կողմից տրված հարցերը մնացին անպատասխան:
Ուրեմն այս Հայաստանում եթե զինվորի ծնողի հարցը կարող է մնալ անպատասխան, դա ըստ էության ապացույցն է իշխանությունների և համապատասխան մարմինների անգործության:
Անդրանիկը հանդիսանալով անվտանգության հանձնաժողովի նախագահ՝ իր լիազորությունների շրջանակում չկարողանալով կամ չկամենալով լուծում տալ այս հարցին ասում է,որ դիմենք Սոֆյա Հովսեփյանին,սակայն այսօր եթե կա անհատ, որ մտածում է այս հարցի մասին Սոֆյան
է:
Ուրեմն պահանջում եմ.
1.Ձևավորել հատուկ հանձնաժողով, որը ըստ էության կպատասխանի բոլոր հարցերին։
2.Վերջ տալ միայն խոսելու ոճով գործելուց,այլ անցնել գործով ապացուցելուն:
3.Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանել տվյալ պաշտոնից,քանի որ նա մատնվել է անգործության։
Ժամանակն է ձևավորել հայապահպան մտածելակերպով երկիր, որտեղ ինձ նման շատ այլ մարդիկ կստանան համապատասխան հարցերի լուծումները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան