Հարգելի պարոն Իշխանյան, խոսում էիք կենացներից. Մխիթար Հայրապետյանը՝ գիտնականին
«Եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումն անմիջապես ավելացնի, ապա պետք է հեռանաք»,-խորհրդարանական քննարկումների ժամանակ դիմելով նախագահության աթոռներին նստած իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ հայտարարեց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը
Նրա խոսքով՝ այն կառավարությունը, որն ընդունակ չէ կրկնապատկել գիտության ֆինանսավարումը այս 44 օրյա պատերազմի աղետից հետո և չի գիտակցում դասերը և ընդունակ չէ գոնե 25 մլն դոլարով ավելացնելու ֆինանսավորումը, ապա այդ կառավարությունը պետք է գնա վաստակած հանգստի:
«Հարգելի պարոն Իշխանյան, խոսում էիք կենացներից, առանձանահատուկ ձեր համար կհիշեցնեմ այսօրվա խորհրդարանական լսումների թեման՝ երկրորդ անգամ: Թե դուք ինչ չափով խոսեցիք անվտանգությունից և դրա համատեքստում գիտության դերակատարումից՝ կարծում եմ ակնհայտ է բոլորիս համար»,-գիտնականի խոսքի ավարտից հետո արձագանքեց քննարկումը նախագահող Մխիթար Հայրապետյանը և մյուսներին կոչ արեց շարունակել մնալ կառուցողական ոճի մեջ:
«Քաղաքական հայտարարությունների պարագայում ես ինքս կխնդրեմ, որ անջատվի բարձրախոսը և կստանձնեմ պատասխանատվությունը վերոնշյալ որոշման համար»,- հավելեց պատգամավորը:
Իսկ մինչ այդ Արթուր Իշխանյանը իր ելույթում նկատեց, որ 2021 թվականին էլ հայ ժողովուրդը շաունակում է վերապրել այն արհավիքը, աղետը, որը իր հետ բերեց 2020 թվականը:
Նրա խոսքով, այն ազգերը, որոնք տեխնոլոգիական այս դարում ասելիք չունեն՝ կորչելու են և Հայաստանը պետք է մտնի այդ մրցակցության մեջ, բայց անհեթեթ է մտածել, որ այն կարելի է անել գիտությանը ՀՆԱ-ի 0.25 տոկոսը հատկացնելու միջոցով:
Գիտնականը նկատեց, որ ինքն անձամբ անկախությունից ի վեր արդեն 15-20 անգամ մասնակցել է նման քննարկումների, որոնք միշտ էլ վերածվել է կենացների և ոչինչ չի արվել:
«Բոլոր կառավարություններն են եղել գիտության հանդեպ վատ, իսկ գործողը՝ էլ ավելի վատ»,- հայտնեց գիտնականը:
Նա հայտարարեց, որ եթե ուզում են գիտությունը զարգանա, ապա կառավարությունը գոնե չպետք է վնասի և, դիմելով ԿԳՄՍ նախարարին, ասաց. «Շրջանառության մեջ դրված «Գիտության և կրթության մասին» օրենքը, ոլորտի վրա իր ազդեցությամբ հավասարազոր է լինելու Շուշիի հանձնմանը»:
Նկատելով, որ այդ մտքի փաստարկման համար կարող է օրենքի նախագծից 40-ից ավել կետ բերել՝ Իշխանյանը թվարկեց երկուսը: Ըստ գիտնականի՝ նոր օերնքում հանված է գիտության ֆինանսավարման նվազագույն շեմը, ինչի արդյունքում կարող է գա մի իշխանություն, որը իր ցանկությամբ գիտությանը չֆինանսավորի և ունենան մի աղետ, որը հիման ապրում է հայ ժողովուրդը:
Նա սխալ համարեց նաև ԳԱԱ լիազորությունների վերացումը, քանի որ վերջինիս գործող բրգաձև կառուցվածքի շնորհիվ հաջողվել է պահպանել նվազագույնը, ինչ հիմա ուենք և այդ կարգավիճակի դեմ ոտնձգությունը հանցագործություն է և հակասում է քննարկման խորագրին՝ «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենարան»-ին:
«Պետք է դադարեցնել այս քննարոկումները, մենք 25 տարի է, բոլոր նոր վարչապետերի օրոք կազմակերպվում ենք այսպիսի լսումներ, որոնք տալիս են զրո արդյունք»,-հայտարարեց գիտնականը և հույս հատնեց, որ կգիտակցեն պահի կարևորությունը և իրոք շրջադարձ կկատարեն դեպի գիտություը:
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի. Ռադիկ Մարտիրոսյան
- Մեկ «Բայրաքթար»-ի համար ծախսվում է այնքան, ինչքան մեր գիտությանը հատկացվել է 10 տարում. Ռադիկ Մարտիրոսյան
- Մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ. Մխիթար Հայրապետյան
- Գիտության ոլորտում որևէ հրաշք մի սպասեք. ԿԳՄՍ նախարար