Քաղաքական 12:20 01/02/2021 Հայաստան

Արթուր Ղազինյան. Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.

«Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ, բոլոր որոշումները ընդունվում և իրագործվում են հիմքում ունենալով թուրքական և ադրբեջանական շահը:

Իշխանությունը զավթելուց հետո   հեղափոխակարգ իշխանության թիրախում հայտնվեցին Հայկական ինքնության բոլոր կարևորագույն հենասյունները: Մասնավորապես, առաջին օրերին վարչապետի որոշմամբ Կաթողիկոսին զրկեցին անվտանգության պետական ծառայությունից և նրա անձը ենթարկվեց ագրեսիվ ֆիզիկական հարձակման:

Բացի Կաթողիկոսի անձից, թուրքական գործակալների հարձակման թիրախում հայտնվեց նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության պահպանման շտեմարանը՝ դրանով մեծ վտանգ ներկայացնելով Թուրքիայի ազգային և պետական շահերի համար:

Այնուհետև շինծու մեղադրանքներով վարկաբեկվեց և ձերբակալվեց Արցախն ազատագրած գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ղեկավարում էր Երկրապահ կամավորների միությունը: Կառույց, որը միավորում էր Արցախյան առաջին պատերազմը հաղթած վետերաններին, որոնք պատրաստ էին կրկին զենք վերցնել և պաշտպանել Հայրենիքը: Գրիգորյանի ձերբակալումից հետո Երկրապահը կազմաքանդվեց և փաստացի դադարեց կատարել իր հիմնադրման ամենակարևոր առաքելությունը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս էր, Արցախն ազատագրած մարդ, ում միայն անունից սարսափում էին ադրբեջանցիները: Ասում են, նրա համար հսկայական գլխագին է եղել սահմանված, որը կվճարվեր նրան, ով ֆիզիկապես կոչնչացներ Մավելին: Իսկ գեներալին սպանեցին Հայաստանում, Հայի անուն ազգանունով մարդիկ, ինչպես Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիճյանին:

Շինծու քրեական գործերովմեղադրանքներ առաջադրվեցին Արցախյան առաջին հերոսամարտի հերոսների՝ հաղթանակի խորհրդանիշների նկատմամբ, որով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության աչքում արժեզրկվեց և սննկացավ վերջին հազարամյակում տարած միալ Հաղթանակը:

Բանը հասավ նրան, որ հեղափոխությունն ավելի կարևորվեց, քան Արցախյան հաղթական գոյամարտը, բայց դա արվեց ոչ թե շարքային թափառական հեղափոխականի, այլ մի մարդու կողմից, ով մասնակից է եղել այդ գոյամարտին:

Թուրքական գործակալական ցանցի թիրախում հայտնվեց բանակը, որի կազմաքանդման նպատակով ստեղծվեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողովը ստացավ մուտք հույժ գաղտնի ռազմական գաղտնիքներին, իսկ կազմում ընդգրկվեցին պատգամավորներ, որոնք աչքի էին ընկել Թուրքիայի հետ սերտ կապերով ու շփումներով: Մեծ է հավանականությունը, որ Հայկական բանակի համար կենսական նշանակություն ունեցող գաղտնիքները հասանելի են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Հայկական ինքնության կործանման մեծ ծրագրի շրջանակներում թիրախավորվեց Հայկական ավանդական ընտանիքը: Մասնավորապես սոցիալական գերակտիվ վարք սկսեցին ցուցաբերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խմբերը, ընդունվեց և վավերացվեց Լանզարոտեյի կոնվենցիան, ակտիվ քարոզչություն սկսվեց Ստաբույլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ,որի ուժով օրինականացվում էր միջսեռային ամուսնությունները, ավանդական սեռը փոխարինվում էր ոչ ավանդական գենդեռով՝ մարդու իր կամքով ընտրված սեռով:

ԱՄՆ քաղաքացու Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում նշանակվելու արդյունքում կազմալուծվեց Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, դադարեց գոյություն ունենալ Հայկական միասնական շահի վրա հիմնված ընդհանուր քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ Հայկական Սփյուռքը մշտապես համարվել է Թուրքիայի թիվ մեկ թշնամին և ահռելի միջոցներ և ռեսուրսներ են ծախսվել  Սփյուռքի հակաթուրքական գործունեության հետևանքները չեզոքացնելու համար:

Ավանդական ընտանիքի վերացման և թուրքական ազդեցության մեծացման շրջանակներում վերանայվեցին կրթական չափորոշիչները, ներմուծվեցին թուրքական շահին հարմարեցված չափորոշիչներ, հանրակրթական չափորոշիչներից դուրս բերվեցին Հայկական ինքնության հիմնարար թեզերը:

Թուրքական գործակալների ջանքերի շնորհիվ պառակտվեց Հայկական հասարակությունը, ավիրվեց անվտանգային համակարգը, խաթարվեցին Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, խախտվեց տարածաշրջանային ստատուս-քվոն:

Ամեն ինչ պատրաստ էր Հայկական պետությունը վերացնելու համար վերջին՝ վճռական հարվածը հասցնելու համար, իսկ որպեսզի նույնիսկ թուլացած վիճակում Հայկական դիմադրությունը բացառվի, հորինվեց «Հաղթելու ենք» սուտը, հայտարարվեց ռազմական դրություն, յուրացվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները և ապօրինի հրամաններով Հայկական բանակը տարվեց դեպի կապիտուլյացիա և զանգվածային կոտորածի:

Հ.Գ. Որքան էլ անհավատալի թվա, բայց այլևս անառարկելի է, որ, Հայաստանը գտնվում է թուրքական լծի տակ, իսկ այս իշխանության դեմ պայքարը այլևս պետք է հռչակվի թուրքական լծի դեմ Ազգային ազատագրական պայքար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}