Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով: Այս մասին հայտնում են կոմիտեից։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի , ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Արմեն Գրիգորյանը սուսերամարտից ԽՍՀՄ տարբեր տարիքային խմբերի առաջնությունների և միջազգային բարձրակարգ մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր է:
Մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, հայսպորտպետկոմի նախագահի տեղակալ, իսկ 2007-2010թթ.՝ սպորտի նախարար: Զուգահեռաբար հաջողությամբ կատարել է ՀԱՕԿ –ի և համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների գլխավոր քարտուղարի, այնուհետև նախագահի գործը: Գրեթե քառորդ դար ղեկավարում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:
Փետրվարի մեկին բոլորեց մարզաշխարհի երախտավոր Արմեն Լևոնի Գրիգորյանի ծննդյան 60 տարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները