Արշակ Զաքարյան. Թշնամին գրավել է երկիրն ու այն կտոր-կտոր հանձնում է իր բարեկամներին
«Հայաստանում ստեղծված իրականությունն անհանգստացնող է։ Այդ անհագստությունների համար, իմ կարծիքով՝ որպես պրոֆեսիանալ զինվորական, շատ քիչ ժամանակ ունենք»,-«Հայելի» ակումբում ընթացող ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հունվարի 28-ի հանրահավաքի կազմկերպիչներից Տիգրան Չոբանյանը։
Հանրահավաքի մյուս կազմակերպիչ, երեկ ազատ արձակված Արշակ Զաքարյանը նկատեց, իրենց նպատակը շենք-շինություն գրավելը չէր, ինչը ցանկանում էին իրենց վերագրել։
«Մեր նպատակն էր որպես քաղաքացի մեր պարտքը կատարել ու պահանջել ձերբակել իրավիճակի իրական մեղավորներին։ Ճնշումը բավրար չէր, որ ինչև վերջ գնայինք այդ գործողության իրականացմանը»,-ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով, շենք-շինության գրավումը, գույքին վնաս հասցնելն ավելի շատ հատուկ է Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց Ռադիոտանը 2018-ին տեղի ունեցածը։
«Մենք հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ այդ շենք-շինությունը, գույքը զավթել են մեր թշնամիները։ Մենք դա էինք ուզում հասկացնել, որ այնտեղ նստած է թշնամին։ Թշնամին գրավել է մեր երկիրը և կտոր առ կտոր հանձնում է իր բարեկամներին»,-ասաց Զաքարյանը։
Նա ասում է, դեմ է հեղափոխությանը, հենց 2018-ին տեղի ունեցած հեղափոխության հետևանքներն ենք հիմա տեսնում։
«Մենք սպասում էինք, որ պատերազմի ժամանակ կլինեժ զինվորական հեղաշրջում։ Բայց չտեսանք։ Սպասում էինք, որ հրապարակում կլինեին հոգևորականներ, բայց չկային։ Շատ մարդիկ կային, որ մեծ-մեծ խոստումեր տվեցին, բայց չեկան կամ հրահանգ ստացան։ Մենք հրահանգ կատարող չենք, նրանք երևի փորձում են տեսնել, թե ով է կանգնած մեր հետևում, բայց տեսան, որ սովորական քաղաքացիներ ենք»,-նշեց Զաքարյանը։
Նա բազմաքանակ ոստիկանների՝ հրապարակ բերելը վախի նշան է որակում։
Հարակից հրապարակումներ`
- Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց
- Այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել. Արշակ Զաքարյան