Գևորգ Խաչատրյան. Ավիատոմսերն իրականում չեն թանկացել
«Դեպի Ռուսաստանի Դաշնություն թռիչքի ավիատոմսերն իրականում չեն թանկացել, ուղղակի պահանջարկը հաշվի առնելով, էժան տոմսերը շատ շուտ են սպառվել»,- «Զվարնթոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե մինչև փետրվարի 1-ը օդանավերի զբաղվածությունը եղել է միջինը 50-60 տոկոս, ապա հիմա այն 100 տոկոս է։
«Հիմա մնացել են կամ բիզնես կարգի, կամ առաջին կարգի տոմսեր։ Տոմսերի արհեստական թանկացում տեղի չի ունեցել, սա նորմալ պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,- ասաց նա։
Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով, տոմսերի գները պայմանավորված են չվերթների թվով։ Այսօր ընկերությունն ուներ երկու չվերթ՝ դեպի Մոսկվա ու Դոնի Ռոստով։ Յուրաքանչյուր թռիչքով մեկնել է մոտ 130 մարդ։ Երևանից մեկնողներն ավելի շատ են, քան վերադարձողները։
Հիշեցնենք, որ դեպի ՌԴ ավիատոմսերը մեկ ուղղությամբ սկսում են 250 հազար դրամից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին