Թուրքիայի բանակը հրետանային հարձակում է իրականացրել Սիրիայի Ռողե նահանգի դեմ
Թուրքիայի բանակն այսօր առավոտյան կրկին հրետանակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռողե նահանգը: Թուրքիայի բանակը և այդ երկրի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումները, հրետանակոծել են «M4» միջազգային նշանակության ճանապարհը և Ռողե նահանգի հյուսիսային արվարձանում գտնվող Այն Իսա քաղաքատիպ ավանի շրջակայքը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Վիրավորների և վնասների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուրբաթ գիշեր Թուրքիայի բանակը հրետանակոծել է նաև Այն Իսա քաղաքավանը:
Թուրքիայի բանակը ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով բռնագրավել է Սիրիայի հյուսիսային որոշ տարածքներ, որտեղ տեղակայված են թուրք զինծառայողներ:
Սիրիայի ժողովուրդը, կառավարությունը և միջազգային հանրությունը դատապարտել են այդ երկրի հյուսիսային տարածքներ Թուրքիայի բանակի ներխուժումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան