Մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ. Մխիթար Հայրապետյան
«Ես իրավամբ հույս ունեմ, որ այս միջոցառման արդյունքում մենք կկարողանանք անել գաղափարների և մտքերի ծաղկաքաղ և կշարժվենք առաջ»,- «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենարան» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Պատգամավորի հավաստիացմամբ՝ այս լսումները և մասնակիցների առաջարկները հաշվի կառնվեն ու կքննարկվեն ոլորտում պետության ռազմավարության և քաղաքականության մշակման, ձևավորման և ընդունման ժամանակ:
Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ Հայաստանը տարածաշրջանում վերջին երկիրը դառնա, որի դեմ հնարավոր ագրեսորը կցանկանար ուժ կիրառել, բայց վերջին պատերազմը ցույց է տվել, որ դեռ շատ անելիքներ կան և այդ նվիրական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երազել և հավատալ:
Հայրապետյանը լսումների մասնակիցներին առաջարկեց քննարկել ոչ թե կրթության և գիտության ոլորտում եղած խնդիրները, այլ հանդես գալ կոնկրետ առաջարկներով:
«Այս համատեքստում սկզբում անհրաժեշտ է հասկանալ ու ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանի գիտական ներուժի մեջ, այլև՝ ամբողջ հայության: Անհրաժեշտ է հասկանալ, թե մենք ինչպես ենք այդ ամենն օգտագործելու»,- հայտարարեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան