Նավալնին, ԱՀԿ-ն և Թունբերգը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարող Գրետա Թունբերգը այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում են, որոնց աջակցում են նորվեգացի օրենսդիրները։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հազարավոր մարդիկ՝ սկսած աշխարհի խորհրդարանների անդամներից մինչ նախկին հաղթողներ, իրավունք ունեն առաջադրել թեկնածուներ: Առաջադրումները չեն ենթադրում Նոբելյան հանձնաժողովի հավանությունը:
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որը որոշում է, թե ով է մրցանակը ստանում, չի մեկնաբանում առաջադրումները, 50 տարի գաղտնի պահելով առաջադրողների ու անհաջող առաջադրվածների անունները: Բայց առաջադրողները կարող են բացահայտել իրենց ընտրությունը:
Առաջադրվածների թվում է նաև COVAX ծրագիրը, որն ուղղված է ապահովելու աղքատ երկրների համար COVID-19 պատվաստանյութերի արդարացի հասանելիությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում