Ֆրանսիան փակում է սահմանները կորոնավիրուսի պատճառով
Ֆրանսիայում ուժի մեջ են մտել նոր սահմանափակող միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Իշխանությունները մինչ այժմ որոշել են հրաժարվել խիստ կարանտինի ներդրումից:
Փոխարենը, այժմ արգելվում է հատել Ֆրանսիայի սահմանները յուրաքանչյուրի համար, ով նախատեսում է մեկնել ԵՄ-ից դուրս երկրներ կամ ժամանել այնտեղից: Եվրոպական պետության տարածքից Ֆրանսիա հասնելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի բացասական թեստ: Այս մասին գրում է Euronews-ը։
ԵՄ-ից դուրս ճանապարհորդությունը հնարավոր է միայն հրատապ ընտանեկան, առողջական և մասնագիտական պատճառներով, որի համար անհրաժեշտ է լրացնել հայտարարագիր և տրամադրել համապատասխան փաստաթղթերը:
Կառավարության որոշումը`հրաժարվել երրորդ արգելափակումից, չնայած վարակների չափազանց բարձր մակարդակին, համաճարակաբաններն անվանում են ռիսկային և կարծում են, որ կարանտինից հնարավոր չէ խուսափել:
Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայում արձանագրվել էր կորոնավիրուսի ավելի քան 20 հազար նոր դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա