
Խոսնակ. Մարությանը միջադեպը համարում է սպառված
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է Մարությանի հետ կապված միջադեպի վերաբերյալ լուրերին։
«Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության մասին հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ և կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:
Այսօր ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսևորել, ինչին արձագանքելով քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:
Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, և ներողություն են խնդրել միջադեպի համար:
Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»,- գրել է նա։