Երևանում անցկացվել է կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը
Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց կանանց ծանրամարտի հանրապետական առաջնությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Ծանրահարթակում իրենց ունակությունները դրսևորեցին 35 մարզուհիներ:Չեմպիոններ դարձան Լարիսա Հարությունյանը / 45 կգ / , Կարինե Ավդալյանը / 49 կգ / , Ալեքսանդրա Գրիգորյանը / 55 կգ / , Իզաբելա Յայլյանը / 59 կգ / , Անուշ Արշակյանը / 64 կգ / , Միլենա Խաչատրյանը / 71 կգ /, Էմմա Պողոսյանը / 76 կգ /, Լիանա Գյուրջյանը /81 կգ/ , Տաթև Հակոբյանը / 87 կգ / և Ջուլիետա Ավանեսյանը / + 87 կգ/ :
Մրցաշարի արդյունքներով կազմվեց հավաքական, որը Աբովյանում փետրվարի 10-ից կսկսի նախապատրաստվել Մոսկվայում ապրիլի 3-11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները