ԵԺԿ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել գերեվարվածներին
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵPԿ) Քաղաքական ասամբլեան կոչ է անում Ադրբեջանին՝ արագացնել մահացածների մարմինների փոխանակումը, ռազմագերիների, գերիների փոխանակումը և պահանջում նրանց անհապաղ ազատ արձակել: Այս մասին ասվում է նախօրեին ԵԺԿ Քաղաքական ասամբլեայի քննարկումների արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։
ԵԺԿ-ն նաև Եվրահանձնաժողովին հորդորում է հետևել այս մարդասիրական հարցին՝ Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների ժամանակ, և Եվրախորհրդարանին կոչ է անում շտապ քննարկել Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների և գերիների փոխանակման գործընթացը:
Նշենք, որ ԵԺԿ-ն վիդեոկոնֆերանսի միջոցով հանդիպամանն անդրադարձել են օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում կորոնավիրուսային իրավիճակի, Նավալնիի հետ կապված։