ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի
Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
«Այս Միջպետական գանգատը պետության անունից ըննդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Տեղեկացնում ենք, որ առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: »,- հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Հրատապ ‼️ Urgent ‼️ (English text below)
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ նախագահ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում ՄԻԵԴ-ը գերեվարվածների վերաբերյալ 210 դիմում է ստացել
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց
- ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել ևս 23 հայ գերիների նկատմամբ
- Խծաբերդ. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը
- 44 գերիներից 26-ի մասով միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էին ներկայացվել ՄԻԵԴ
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները` կիրառելով հրատապ միջոց ևս 23 հայ գերիների նկատմամբ