Սուրեն Սարգսյան. Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի այս լուսանկարն ու գրել.
«Կարծում եմ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ՝ քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:
Չկա այն գիտակցումը, որ;
1. Արցախի խնդիրը լուծված չէ:
3. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):
4. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:
5. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:
6. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:
7. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:
8. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:
Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Տապալված հայ-չինական հարաբերությունները
- Սուրեն Սարգսյան. Բայց չնեղվեք, դուք Մակունցին ուղարկեք դեսպան
- Սուրեն Սարգսյան. Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը
- Սուրեն Սարգսյան. Միգուցե հենց Վեհափառներն էլ փորձեն գերիների վերադարձի առաքելությունն ամբողջությամբ իրականացնել
- Սուրեն Սարգսյան. Բայդենն ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան