«Բեռլինյան պատարագ». Նվիրվում է Հարություն Թոփիկյանի հիշատակին
Փետրվարի 12-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին:
Համերգի ընթացքում երգչախումբը ելույթ կունենա խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչի Կոմիտասի «Բեռլինյան պատարագը», հոգևոր խմբերգեր`«Ամեն: Հայր Սուրբ», «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Աստուածածին երկնային», «Հաւուն, հաւուն», մեն.՝ Ջեննի Նազարյան։ Կլինեն նաև պրեմիերաներ՝ Ola Gjeilo - «Northern Lights» (Բևեռափայլ) , Յ.Ս.Բախ –հատվածներ սի մինոր սյուիտից՝ «Bourree», «Menuet», «Badinerie»: – մշ.՝ Քրիստինա Ոսկանյանի):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները