Քաղաքացին թուրքի հարճի հագուստ և աթար է տարել ԱԺ, որ նվիրի իմքայլական Անուշ Բեղլոյանին
«Այսօր Հայաստանում երեք տարբերակ կա՝ կա՛մ արտագաղթել, կա՛մ թուրքի հետ ապրել սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում, կա՛մ պայքարել: Մենք ընտրել ենք պայքարի մեր ուղին»,- այսօր Աժ շենքի դիմաց մի խումբ կանայք իրենց բողոքն էին արտահայտում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարության հետ կապված, ըստ որի՝ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը:
«Մենք մանկավարժներ ենք, եկել ենք ԱԺ, քանի որ այն ՀՀ օրենսդիր մարմինն է, բայց այստեղ նստած են թրքասեր, թրքահաճ, թրքամոլ պատգամավորներ, որոնք կասկածի տակ են դնում հայոց պատմության իսկությունը, թուրքի ջրաղացին ջուր են լցնում, մեզ հանում են պատմության կեղծարարներ, հաճոյանում են թուրքերին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ են այդ պատգամավորները եկել և հայ ժողովրդի վճարած հարկերի հաշվին աշխատավարձ ստանում, հսկայական պարգևավճարներ ստանում, որ երկիրը վաճառե՞ն։
«Այս պարտված վիճակում, կապիտուլյացիայից հետո մի՞թե կարելի է այսպիսի ելույթներով հայ ժողովրդին ծնկի բերել, բավական չէ՞ Շուշին դժգույն և դժբախտ համարելը»,- նշեց նա:
Ակցիայի մասնակիցը կոչ արեց մյուս կանանց ևս միանալ իրենց ակցիային և բողոքը հայտնել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կոչերի վերաբերյալ։
«Քանի որ այս պատգամավորուհին, որի անունը տալն ինձ համար պղծություն է, թուրքի հարճ է, ես նրան բերել եմ այսպիսի հագուստ, որը կվայելի իրեն: Պետք է հանձնենք ընդունարան այս նվերը, թող տան իրեն»,- ասաց նա։
Նշենք, որ քաղաքացիները նաև պարկով աթար էին բերել, և Անուշ Բեղլոյանի նկարները պատել էին աթարով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին