2020-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ իր թիմով, ժողովուրդը պարտվել է 2018 թվականին. Աշոտ Մինասյան
«Մի անմեղսունակ կործանեց մի ամբողջ երկիր, 5000 մայրեր ողբում են»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամների և Շիրակի մտավորականների հետ հանդիպմանն ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Նա նշեց, որ 30 տարի շարունակ Արցախ է այցելել հպարտ, հաղթող հրամանատարի, հաղթող զինվորի նման։
«Ամեն անգամ Արցախ այցելելիս մարտադաշտում կորցրած իմ ընկերների ասում էի՝ ափսոս տղերք, չտեսաք հաղթանակը։ 30 օր առաջ եղա Արցախում, մի բան էի միայն ասում՝ երանի տղերք, որ չտեսաք իմ պարտությունը, նաև ձեր պարտությունը»,- ասաց Ա. Մինասյանը։
Նա նշեց, որ պետությունը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր կարող են, «սա օֆիս չէ, սեփական բիզնես չէ, սա պետություն է, սերունդներին տալու բան պետք է ունենանք»։
«Ինչպե՞ս ստացվեց, որ դրսից կարողացան մեր հոգին բացել ու թքել մեր հոգու մեջ։ Մենք սկսեցինք ատել մեր զինվորականներին, ժողովրդին, ինքներս մեզ։ Ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել ու հայրենադավություն սերմանել մեր մեջ։ Ասում ենք՝ չենք պարտվել։ Պարտվել ենք ժողովուրդ, պարտվել ենք սրանից 3 տարի առաջ, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ։
Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ իր ամբողջ թիմով, ապա ժողովուրդը պարտվել է 2018 թվականին, որովհետև դրսից թքեցին մեր հոգու մեջ։
Կերանք այդ կուտը, մենք ինքներս մեզ չսիրեցինք»,- ասաց Աշոտ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան