Բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության 4 անդամներ
Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության 4 անդամ։
«Փոխարենը միջոցներ կիրառելու և կանխելու ազգադավ կառավարության հետագա արհավիրքները ոստիկանությունը շարունակում է սպասարկել հայկական շահերին հակասող ռեժիմին և ապօրինի գործողություններ է իրականացնում հայրենիքի կործանման դեմ պայքար ծավալող ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։
Նկարներում Նիկոլ Փաշինյանի ազգադավ քայլերին սատարող պատգամավորների անձնագրերը և իրենց բուն էությունն է»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից այսօր ոստիկանները բռնի ուժով բերման են ենթրակել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների, այդ թվում նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացին թուրքի հարճի հագուստ և աթար է տարել ԱԺ, որ նվիրի իմքայլական Անուշ Բեղլոյանին
- Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին և այլ քաղաքացիների
- Օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա. Գեղամ Մանուկյան
- Ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք Հայաստանում անելիք չունեն. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան