Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կլինի փետրվարին»,- այս մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:
Փոխվարչապետների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 30-ին Մոսկվայում:
Մանրամասնվում է, որ Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկելու են Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը։
Նշվում է նաև, որ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել. այկական կողմից դրանցում կներառվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան