«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը ուզում է «թռնել» հեղափոխական լիդերի նավից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը և տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։
Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, և նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։
Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, արդեն հասկացել են, որ ուղիղ կարող են աշխատել Արցախի հետ, և Արցախը Ռուսաստանին դե ֆակտո միացնելու ճանապարհային քարտեզն արդեն մշակել են, այդ թվում՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տալու, Արցախի հետ տրանսպորտային հաղորդակցության ուղիների, մատակարարման, վերակառուցման և այլ հարցեր ևս։ Սա ձեռնտու է նաև Արցախի նախագահին, ով հույս ունի դառնալ Ռուսաստանի համար ավելի վստահելի պարտնյոր, քան Փաշինյանն է, և իր պաշտոնավարումը երկարաձգել Ռուսաստանի միջոցով։
Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին լուրերին, ապա Արցախում գիտեն ընդամենը, որ ՊԲ-ն վերանվանվելու է. գուցե ինքնապաշտպանական կամ սահմանապահ զորքեր կոչվեն, սակայն գործառույթը նույնն է մնալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում