ԱՄՆ-ում կթողարկվի դեռ չծնված երգչուհու երաժշտական ալբոմը
Ամերիկյան երաժշտական գործակալությունն ապրիլի սկզբին կթողարկի այն ժամանակ դեռ չծնված երգչուհու ստեղծած երաժշտական ալբոմը՝ «Sounds of the Unborn»-ի խոսուն վերնագրով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել ալբոմի մասին, որը դեռևս նախատիպը չունի: Այն ստեղծվել է այն ժամանակ, երբ կատարողուհի Լուկա Յուպանկան դեռ մոր արգանդում էր: Այն ձայնագրել են նրա ծնողները` Էլիզաբեթ Հարթը և Իվան Դիաս Մատեն: Հավաքածուն, որը փոխանցում է հոգու արտացոլանքը, որը դեռ ցերեկվա լույս չի տեսել և դեռ պետք է շունչ քաշի, վաճառքի կհանվի ապրիլի 2-ին »,-ասվում է հաղորդագրության մեջ, որը չորեքշաբթի օրը տեղադրվել է Sacred Bones գործակալության ինստագրամի էջում:
«Guardian»- ի փոխանցմամբ, Լուկայի ծնողները մեդիտացիայի ընթացքում, օգտագործելով բիոձայնային MIDI տեխնոլոգիան, ձայնագրել են արգանդում արձակած ձայները, ապա այդ տատանումները փոխակերպել են սինթեզատորների միջոցով: Նշվում է, որ ծնողները փորձել են հնչյունները թողնել հնարավորինս չխմբագրված, որպեսզի Լուկաի ուղերձը լինի իր նախնական ձևով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները