03.02.2021. Կորոնավիրուսի 190 նոր դեպք է գրանցվել, ևս 12 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Առողջացել է 358 մարդ։ Մեկ օրում մահացել է 12 մարդ։ Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Մահվան ևս 777 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.02.2021. Կորոնավիրուսի 143 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
- 01.02.2021. Կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
- 31.01.2021. Մեկ օրում կորոնովիրուսով 12 հիվանդ է մահացել
- 30.01.2021. Կորոնավիրուսի 173 նոր դեպք, 3 մահ
- 29.01.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան