Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր
- Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել