Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մտադիր է հեռանալ գլխավոր տնօրենի պաշտոնից: Այս մասին նշված է ընկերության աշխատակիցներին ուղղված իր նամակում, որը հրապարակվել է ընկերության կայքում, գրում է Ria-ն։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ երրորդ եռամսյակում ես կտեղափոխվեմ Amazon-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոն, իսկ Էնդի Ջեսին կդառնա գլխավոր տնօրեն», - գրել է Բեզոսը:
Amazon-ի հիմնադիրը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այսպիսով, նա գլխավորում է Forbes-ի վարկանիշային աղյուսակը՝ 196,2 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում նա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկից հետո։
2019-ի սեպտեմբերին Amazon-ը դարձավ Apple-ից հետո երկրորդ ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցեց տրիլիոն դոլարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան