Ադրբեջանի պատճառով այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նա նշեց, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։
Հ. Թադևոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրաիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։
«Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասաց նա։
Նշենք, որ պատերազմի ավարտից մինչև փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզուլիի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զինծառայողի աճյուն
- Ադրբեջանը թույլ չի տվել երեկ որոնողական աշխատանքներ իրականացնել
- Չվերջացած պատերազմից՝ գտնվել է զինծառայողի դի
- ԱԻՊԾ փրկարարական ջոկատները երեկ հայտնաբերել են ևս 15 աճյուն
- Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են
- Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել