Ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք Հայաստանում անելիք չունեն. Մամիջանյան
«Հայրենիքի փրկության շարժում»-ը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան է իրականացնում ԱԺ շենքի մոտ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով, նորմալ ղեկավարը, եթե դավաճան, երկիրը ծախած չլիներ, ու չմտածեր իր հետույքը աթոռին սոսնձված պահելու մասին, այս պահին հազարավոր հրատապ խնդիրներ կլուծեր։
«Դրանք են՝ գերիների հարցը, սոցիալական, բանակաշինության խնդիրները, էլ չեմ ասում, որ սահմանագծումը թողել են գյուղացիների և ադրբեջանական զինված ուժերի բանակցությունների վրա։ Իրական դեպք եմ ասում՝ Երևանից սահմանամերձ գյուղի բնակչին ասում են՝ դե եթե կարող եք, այսինչ տունը պահեք։ Ու այս խնդիրները թողած, ԱԺ-ն արտահերթ նիստով, հրատապ եղանակով քննարկում է կալանքի դատարաններ ստեղծելու հարց։ Դատարաններ, որոնք կզբաղվեն ինձ, իմ ընկերներին, այլախոհներին, հայրենասեր մարդկանց, որոնք չեն, որ դավաճաններն իշխեն ՀՀ-ում, իրենց ավելի հեշտ կարողանան ճաղերի ետևում պահել։ Եվ բացի այդ, մենք ունենք մի երեսփոխան՝ Անուշ Բեղլոյան, որը լավ չի հասկացել՝ ինքը ՀՀ ԱԺ պատգամավո՞ր է, թե՞՝ թուրքական մեջլիսի։ Մենք հավաքվել ենք նաև նրա համար, որ տիկնոջը հիշեցնենք՝ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է»,- ասաց նա։
Ըստ քաղաքական գործչի, ԱԺ պատգամավորն իրավունք չունի միջազգային հարթակներում «հիմարություններ» ասելու։
Ինչ վերաբերում է լուրերին, թե իբր «ՀՓՇ»-ի հետ կապված խնդիրներ կան, Հայկ Մամիջանյանի խոսքով, դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Մենք բոլոր ֆրոնտներում շարունակում ենք մեր գործը, արդեն փոքր հաղթանակներ ունենք, և մնում է ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօրվա անելիքների մասին անակնկալները չեմ բացի։ Եվ ես վստահ եմ, որ ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք ՀՀ-ում անելիք չունեն։ Մարդը, որն ի վիճակի չէ մեր տղերքի վերադարձի հարցը բանակցությունների օրակարգային կետ մտցնելու, իրավունք չունի բանակցելու մեր և ձեր անունից»,- կարծիք հայտնեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև կատակելով նկատեց, որ իրենք ու ոստիկանները միշտ «համատեղ ակցիա» են իրականացնում.
«Երբ «ՀՓՇ»-ն մի 1000 հոգանոց ակցիա է անում, իշխանություններն էլ մի 1000 ոստիկան են ուղարկում։ Բայց անգամ այդ դեպքում է Նիկոլը վախվորած շարժվում Երևանով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին