Բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի վնգստացող դատավորները լինել. Նաիրա Զոհրաբյան
«Այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, որովհետև բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի վնգստացող դատավորները լինել և տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր հիմնական ֆեյքը»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դիմելով հեռուստադիտողին՝ նա հայտարարեց, որ հասարակությունը երևի միամտորեն ակնկալում էր, որ այսօր դավաճանական կապիտուլյացիայից հետո խորհրդարանը պետք է քննարկեր ռազմագերիների խնդիրը, կամ տեղահանված հայրենակիցների խնդիրը, որոնցից մեկին կալանավորման սանկցիա են տվել, մշտական բնակության վայր չունենալու հիմնավորմամբ:
«Բա հադրութցի Վահան Բադասյանը որտեղի՞ց պետք է ունենա մշտական բնակության վայր, որին դուք զրկել եք դրանից»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ ԱԺ-ում պետք է քննարկվեր այն հարցերը, թե ինչպես հարբած ադրբեջանցիները Սյունիքի սահմանին երբ ուզում կրակում են, կամ հայկական մայրուղու կողքին բարձրացնում են ադրբեջաներենով գրված ցուցանակ այն մասին, որ երթևեկողները գտնվում են Ադրբեջանի տարածքում:
«Դուք կարծո՞ւմ էիք, թե այստեղ պետք է քննարկվեր հարցը, թե ինչպես օգնենք ռազմագերիներին, որոնց ծնողները նախօրեին հանդիպել են դեռևս վարչապետի աթոռը զբաղեցրած անձի հետ և հուսաբեկ կրկին դուրս են եկել, որովհետև որևէ հարցի պատասխան չէին ստացել»,- հանրությանը դիմեց պատգամավորը:
Նա հայտնեց՝ վատ է զգում, որ խորհրդարան են բերվում կեղծ օրակարգեր, ըստ որոնց՝ եթե իշխող կուակցությունը գնա, ապա պետականությունը կփլուզվի:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահը պետք է պատվիրակություն կազմեր և գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեին, թե այնտեղ ինչ էր կատարվում փետրվարի 1-ին և պարզեին, թե ինչո՞ւ միայն երեկ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիափոխադրողներ դարձրել են 1050 դոլար:
«Բա չե՞ք ուզում գալ, իմանալ, թե այդ մարդիկ ինչու են հիմա գնում, բա նրանք 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, և նկատեց՝ ողբերգություն է, որ մարդիկ ամբողջ տնով-տեղով, գույքով լքում են հայրենիքը:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի և ավիափոխադրողների հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերելու, որ վերջիններս տոմսը վաճառելուց նաև քաղաքացիներին կսովորեցնեն, թե ինչպես հեռախոսներում ներբեռնեն թեստը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին