Նարեկ Մալյան. Հետամուտ ենք լինելու, որ Էրդողանի բռնության կոչերն արդարացնող Սաքունցը ենթարկվի պատասխանատվության
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախորդ ռեժիմի օրոք եղել է քաղբանտարկյալ ու մշտապես եղել է իրավապաշտպան համայնքի ուշադրության կենտրոնում»։ Հոկտեմբերի 29-ին մի տեսակոնֆերանսում Արթուր Սաքունցի արած այս հայտարարության վրա այսօր ուշադրություն հրավիրեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Հայելի» ակումբում նա ընդգծեց, նման հայտարարություն Սաքունցն անում է պատերազմի թեժ օրերին, երբ զոհերի 90 տոկոսը եղել են Էրդողանի բայրաքթարների հետևանքով։
«Այսինքն, մենք մեր հասարակությունում հանդուրժում ենք մի մարդու, որ բացահայտ կերպով փորձում է սպիտակացնի, արդարարացնի, հրեշտակի թևեր պարգևի մեր երեխաներին սպանողին՝ Էրդողանին»,- ասաց Մալյանն ու զարմանք հայտնեց, որ «մահ դավաճանին» գրության համար ոստիկանություն շտապող Սաքունցը փորձում է արդարացնել բռնության կոչերի համար Ստամբուլի դատարանի որոշումով դատապարտված Էրդողանին, նրան որակում է քաղբանտարկյալ։
Նա եզրակացնում է՝ ստացվում է, երբ նույն արարքն անում են ի նպաստ Հայաստանի, մեր պետականության, դառնում են բռնության կոչերի հեղինակներ, մինչդեռ Էրդողանը քաղբանտարկյալ է։
Մալյանը պատրաստվում է ՎԵՏՕ-ի էջում հրապարակել տեսանյութը, ապա այն կցել դատախազություն ուղարկվելիք հաղորդմանը։
«Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի քրեական գործ հարուցվի, Սաքունցն անպայման ենթարկվի պատասխանատվության բռնության կոչերը Հայաստանում արդարացնելու համար, դա 226.2 հոդվածն է, որով ես արդեն երեք քրեական գործով անցնում եմ»,- ասաց նախաձեռնության հիմնադիրը։
Նա նկատեց, որ Էրդողանին բացահայտ աջակցում է Ջորջ Սորոսը, դրա մասին նաև հայտարարություններ է արել։ Ի դեպ, նա խորհուրդ տվեց սորոսականներին մի հարց ուղղել՝ Ալիևին, Էրդողանին համարո՞ւմ են կոռումպացված, թե՞ ոչ։
Մալյանն ասաց, որ շուտով կհրապարակվի ֆիլմ «Սորոսականները պատերազմի ժամանակ» խորագրով, որը կպատասխանի մի շարք հարցերի, օրինակ, որտեղից Դանիել Իոաննիսյանին տեղեկություն Ջաբրայիլի օպերացիայի վերաբերյալ, կամ ո՞րն էր սորոսականների միսիան բուն պատերազմի ժամանակ։
«Ֆիլմը պատերազմի ժամանակ նրանց դավաճանական ու թուրքանպաստ գործունեության և այլնի մասին է»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան