Ռուսաստան մեկնած քաղաքացիներից մի քանիսին հետ են ուղարկել Հայաստան. Tert.am
Մոսկվա մեկնած որոշ քաղաքացիներ հետ են ուղարկվել Հայաստան Covid–ի թեսթի հետ կապված խնդրի պատճառով։
«Մենք առաջին չվերթով գնացել, հասել ենք Մոսկվա, անցակետն անցնելիս մեզ արգելել են առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ մեր Covid–ի թեստն անօրինական է, մեզ դեպորտ արեցին: Հարցրի, թե ինչն է խնդիրը, ասացին, որ այս անօրինական թղթով ուզել եմ ՌԴ սահմանը հատել»,- Tert.am-ի հետ զրույցում պատմել է ՌԴ մեկնած և հետ ուղարկված քաղաքացիներից մեկը:
«Երեք օր սոված մեզ պահեցին, մենակ ջուր ենք խմել»,- պատմել է նա։
Նրա խոսքով, Հայաստանում իրենց տեղեկացրել են, որ մեկնելու հաստատումը լինելու է QR կոդով, որը, ըստ երևույթին, այստեղ կեղծվել է, քանի որ արդեն ՌԴ սահմանում ասել են, որ փաստաթուղթը կեղծված է:
Քաղաքացին պահանջում է, որ լուծվի իրենց հետ ուղարկվելու հարցը, վերադարձնեն իրենց տոմսերի գումարները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա