Բողոքող ջավախքցիները մտել են Ախալքալաքի քաղաքապետարան
Ջավախքի բնակիչները այսօր կրկին հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում՝ փակ սահմանների, ինչպես նաև գումար աշխատելու հնարավորություն չունենալու դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով: Jnews-ը գրում է, ո նրանք մտել են քաղաքապետարան, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը իշխանություններին: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանi հետ հանդիպման ժամանակ ցուցարարները բարձրացրել են բազմաթիվ խնդիրներ:
Նրանք նշել են, որ սահմանները փակ են և իրենք չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի, արդյունքում՝ ապրուստի համար գումար վաստակելու հնարավորություն չունեն: Ցուցարարները քաղաքապետին հարցրել են, թե որտեղից վճարեն գազի դիմաց 400 լարին, նրանք նաև նշել են, որ կոմունալ ծախսերի փոխհատուցումը կառավարության ծրագրով չի տարածվում Ջավախքի բնակիչների վրա, քանի որ բարձրալեռ շրջանի պայմաններում սպառումը մեծ է, և, որ իրենք չեն ընդգրկվում փոխհատուցման արտոնյալ ծրագրում: Ակցիայի մասնակիցները խոսել են նաև վարկերի մասին, որ ստեղծված իրավիճակի պատճառով իրենց տները կորցնելու վտանգի տակ են գտնվում, որոնք գրավադրել են վարկային երաշխիքի տեսքով:
Հարց է բարձրացվել նաև այն մասին, որ ուսանողները, ովքեր գնում են Հայաստան և մեկնելու թույլտվություն են ստացել, ստիպված են գնալ «Սադախլոյի» մաքսակետով, ինչո՞ւ, բացառության կարգով, նրանք չեն կարող մեկնել «Բավրայի» մաքսակետով:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ նրանց հիմնական պահանջը սահմանների վերաբացումն է, և նրանք մեկ շաբաթ ժամանակ են տվել, որ իշխանություններն արձագանքեն իրենց պահանջին:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանել է մի քանի հարցերի: Նա ասել է, որ չի կարող խոստանալ, որ սահմանները կբացվեն և բոլորին թույլ կտան մեկնել Հայաստան կամ որևէ այլ տեղ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստումից հետո
- Բողոքի ակցիա՝ Ախալքալաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան