ԱՄՆ-ն անվանել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պայմանը
ԱՄՆ-ը դեռևս կապ չի հաստատել Իրանի հետ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո, հայտարարել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը, հավելելով, որ դժվար թե դա տեղի ունենա, նախքան ԱՄՆ դաշնակիցների հետ խորհրդակցությունները։ Այս մասին գրում է Ria-ն։
Միևնույն ժամանակ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է փոխադարձաբար վերադառնալ Թեհրանի հետ համաձայնագրերի պահպանմանը:
«Եթե Իրանը վերադառնա (ատոմի համաձայնագիրը) կատարելու պահանջին, ԱՄՆ-ն կանի նույնը, և մենք դա կօգտագործենք որպես հարթակ ավելի երկար և երկարաժամկետ համաձայնության և այլ ասպեկտների լուծման համար», - ասել է Փրայսը ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին Միացյալ Նահանգները դուրս եկան ատոմի վերաբերյալ Իրանի հետ պայմանագրերից և վերականգնեցին պատժամիջոցները: Դրանից հետո Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է նաև համաձայնագրերի մի շարք դրույթներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին