Արսեն Բաբայան. Լրագրողի հավատարմագրումն ապօրինի մերժելը հանցագործություն է
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Պետական կառույցի կողմից լրագրողին ապօրինի չհավատարմագրելով խոչընդոտվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, որպիսի արարքը նախատեսված է քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:
Մամուլից ստացված տեղեկություններով ԱԺ աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել Yerevan.Today լրատվամիջոցի ներկայացուցիչ Սյուզի Բադոյանին: Նախնական ուսումնասիրություններս և Սյուզի Բադոյանի հետ զրույցս հիմքեր են տալիս մտածելու, որ նշված դեպքում թույլ է տրվել հանցագործություն:
Իրավապշտպանական գործունեությանս շրջանակներում պատրաստվում եմ խորությամբ քննության առարկա դարձնել այս դեպքը, առաջին հերթին հասնել լրագրողի օրինական հավատարմագրմանը, միաժամանակ զբաղվելով խախտման մեղավորների պատասխանատվությանը:
ԱԺ-ում լրագրողների հավատարմագրումը մերժելու համար սահմանված են հստակ պայմաններ, դրանք սպառիչ են, առանց որոնց առկայության հավատարմագրման մերժումն ապօրինություն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան